Կարոտս այնքան անծիր է դարձել,
Որ թվում է, թե երկնի փոխարեն
Ոտքերիս տակ կարոտ է հոսում...
Ամեն րոպե, ամեն վայրկյան մենք կարոտում ենք:
Մենք կարոտում ենք այն ամենը ինչի հետ կապ ունենք կամ ունեցել ենք: Երւույթները, զգացմունքները ե գուցե ամեն ինչ կարելի է համեմատել, իսկ ես կարոտը կհամեմատեմ ինֆեկցիոն հիվանդության հետ, որ երբ հիվանդանում ես նրանով, դժվար է լինում քեզ բուժելը:Կարոտելը հավասարազոր է թունավորվելու, որը կարող է բուժվել միայն իր հակաթունի միջոցով: Երբ այդ հակաթույնը դժվար է գտնելը կամ շատ հեռու է քեզանից, ապա դու սկսում ես ամեն րոպե, ամեն վայրկյան թունավորվել սպասելով անհնարին հակաթույնին:
Կարոտի ուժը սահման չունի: Այդ ուժի շնորհիվ դու կարող ես հասնել այն անհնարին կարոտի կետին, որին դու կարոտում ես: Հայրենիքդ, տունդ, իրերդ, հարազատներդ, քո սերը քեզանից կարող են հեռու գտնվել, եւ դրանք այն կարոտի կետերն, որոնց դու կարոտում ես: Կարոտել նշանակում է սիրել: Չեն կարոտում միայն նրանք, ովքեր չունեն սիրտ ու հոգի, ովքեր չեն կարողանում սիրրել: Սերը եւ կարոտը փոխկապակցված են իրարու, ինչքան որ սիրուց կարող է շունչդ կտրվել, այնքան էլ կարոտից կարող ես շնչահեղձ լինել: Կարոտի ուժը, ինչպես ֆիզիկական մյուս ուժերը, իր ազդեցությունն ունի մարդու վրա, այն կարող է կլանել քե անձը, տարածվել քո ուղեղում: Այն նման է մագնիսական ուժին, որը մագնիսի նման քեզ քաշում է դեպի կարոտիդ կետը: Կարոտելով դու սպասում ես: Սպասում ես, որ նա կգա: Սպասելով դու կարոտում ես: Եւ այդ սպասումը կրծում է հոգիդ
քեզ դարձնելով իր գերին: Այն կարող է քեզ նույնիսկ ոչնչացնել: Ու դու ոչնչացված կզգաս քեզ այն ժամանակ, երբ հասկանաս որ սպասմանդ առարկան անհասանելի է քեզ համար: Եւ քո մտին կարոտը այդպես էլ չի լուսավորվելու: Կարոտի ուժը քեզ կարող է ստիպել, որ դու չտեսնես քո շարժումները, որ իրերը իրենց տեսքը թաքցնեն քեզանից: Սակայն.... Դու շարունակում ես ապրել այն ինքնալար ժամացույցի նման, որի սլաքները պոկելուց հետո էլ աշխատում է դարձյալ ցույց չտալով այլեւս ոչ րոպե եւ ոչ էլ ժամ...Կարոտը իր ուժով թափանցելով հոգուդ մեջ քեզ ստիպում է թախծել: Այդ թախիծը մի տեսակ ժանիքավոր է, որ հոշոտում է քո անձը: Փախստական է դառնում էությունդ, չես կարողանում գտնել քե տեղը, ամայություն է քո շուրջբոլորը: Եւ ոչ բոլորն են, որ կարող են լուսավոր թախծել, լուսավոր կարոտել: Ես ինձ իրավունք վերապահելով «մեծ» կանվանեմ այն մարդուն ով կկարողանա լուսավոր կարոտել կամ լուսավոր թախծել եւ վանել կարոտի ուժը իր «մեծության» ուժով: Եւ գուցե այն ժամանակ քո կարոտը դառնա լուսավոր, երբ որ դու կարողանաս տարրալուծել քո կարոտը, հասկանալ նրա բնությունը եվ խորին խորհուրդը...........