Երբ հիանում ես քեզանով, նայում ես աչքրիդ ու ժպտում: Անմեղ են աչքերդ,
սակայն ոմանց համար մեղավոր ես դու քեզանով, քո անձով: Ո՞վ ես դու:
Երբեւէ մտածել ես այդ մասին: Մի հասարակ մահկանացու, որը պատրաստ է տրվելու առաջին իսկ հաճելի գայթակղությանը:Դու մի հասարակ մահկանացու ես, որ կարող ես հավատալ քո նմանների մարդ լինելուն: Ինչքան եմ ափսոսում այն կորցրածս ժամանակի համար,
որ վատնել եմ միայն ֆիզիկական անձանց վրա:
Նրանց մոտ միայն ֆիզիկականն է, իսկ հոգեպես նրանք ուղղակի չկան: Նրանց հոգին կեղտոտ է
ինչպես կեղտոտ են հիմա մեր քաղաքի փողոցները: Այն կուտակված աղբերի նման էլ սուտն ու կեղծիքն են կուտակվում իրենց հոգիներում:
Ուզում եմ գնալ հեռու երկիր, որտեղ կլինեն միայն կանաչապատ հոգի ունեցող մարդիկ: Եւ ուզում եմ, որ այդտեղ լինի այն մեկը, որ նույնպես կկանաչապատի իմ հոգին:
Սիրել եմ, սիրում եմ ու, իհարկե, կսիրեմ: Սակայն չկա այդ կանաչապատ հոգով մահկանացուն… Ում դու ընդունում ես քեզ մտերիմ, հավատարիմ
, առանց կասկածելու վստահ եղիր, որ կդավաճանի, իր ստոր հոգով, կդատապարտի քո հոգուն հիասթափության:
Հիասթափություն
…երեւի այս բառը ավելի առաջնային լինի կյանքում քան թե սեր բառը… Մոտ են միմյանց: Եթե քո մոտ շատ են հիասթափությունները, բնավ էլ հոգ մի արա, ուրեմն դու սիրում ես, թեկուզ դա լինի այն սերը, որ տածում ես դեպի անհասկանալին: Նրանք շատանում են օր օրի, այդ դրանք, որ հիմա արդեն միայն ծոծրակիս վրա են, ես էլ չեմ տեսնում դրանց, սակայն զգում եմ իրենց անզանգված ծանրությունը:
Ես չեմ կորցնի իմ ուժը
ամեն անգամ ավելի եմ ուժեղանում: Ինչքան կարող եմ պետք է լինեմ ձեր շրջապատում, որ դուք ինձ ավելի հզորացնեք ձեր բացասական ուժով:
Ստիպիր ինքդ քեզ, դու կարող ես շնչել, որ հասնես քո հույսերին: Դու պարտավոր ես չմոռանալ քո ճամփաները:








Комментариев нет:
Отправить комментарий