вторник, 17 января 2012 г.

Մարդ, ով փոխեց ամեն ինչ...



Գուցե հավատալ, որ մնացել է դրանից մի քիչ,, ապրել այն անհույս հույսով

, որ քեզ ուժ է տալիս: Ասում են հույսը վերջում է մեռնում: Իսկ երբ արդեն մեռել է հույսդ, ուրեմն արդեն վերջն է՞: Հավատալ այն անիրականին, որ կոչվում է մարդկություն…Մարդիկ որտեղ եք, ինչու եք կոչվում մարդ ընդհանրապես…Դե որովհետեւ դուք բանական էակ եք,, բայց ուր է ձեր բանականությունը, երբ տկարին ավել եք ցածրացնում, երբ լավ է խաբել ընկերոջը, հարազատին հանուն խղճուկ նյութի, հանուն այն բանի, որը փոքր է ավելին քան այն, որ չկա… Պայքարել անընդհատ, պայքարել հանուն մի փոքր երջանկության, որ ունենալու ես կամ էլ գուցե եւ չզգաս էլ դրա համը... Չթողնեն…Նրանք կարող են քո երջանկության վրա կառուցեն իրենց գոյությունը… Դու ամբողջ քո խղճուկ կյանքի ընթացքում պիտի պայքարես, որպիսի քեզ ոտնատակ չանեն մարդանման գազանները:

Ու՞ր եք մարդիկ:

Արդյոք այդ տեսակի կենդանին էլ վերացման եզրին չէ՞, կամ արդեն վերացել է, կամ դրանից շատ քիչ է մնացել

… Կամ ու՞ր է ճշմարտությունը: Ճշմարտության որոնումը կարելի է հասկանալ նաև որպես Աստծո որոնում: Ճշմարտությունը մեկն է: Իսկ դու ունես Աստված…Փորձիր գտնել նրան քո մեջ, եթե իհարկե կարող ես: …Մարդիկ մի տեսակ շատ են հոգնած, գուցե այդ պատճառով չեն կարողանում գտնել իրենց Աստծուն: Եվ վերջապես ես ուզում եմ փոխել իմ կյանքը… Հեռու…

Комментариев нет:

Отправить комментарий